Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Մենք ճամփորդել ենք Արագածոտնի մարզ։ Սարերում մենք նշեցինք <<Համբարձման տոնը>>։ Մենք եղանք Ապարանում, տեսանք Ապարանի ջրամբարը և Քասախ գետը։ Տեսանք Արա լեռը և Արագածը։ Բարձրացանք սար։ Սարերը շատ գեղեցիկ էին, կանաչաապատ, այնտեղ կային շատ գունավեր ծաղիկներ։ Մենք ծաղիկներից, ծաղկեպսակներ պատրաստեցինք։ Ինչպես նախկինում էին նշում <<Համբարձման տոնը>>, մենք նույնպես նշեցինք երգերով և ծաղիկներով, ինչպես նաև Արուս տիկնիկով։ Շրջեցինք անտառում, այն այնքան գեղեցիկ էր, որ նման էր հեքիաթի։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, կարծում եմ, որ մյուս ուսումնական տարում <<Համբարձման տոնը>> կրկին կնշենք այնտեղ։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started
close-alt close collapse comment ellipsis expand gallery heart lock menu next pinned previous reply search share star